ՎԱՐԴԱՆ ԱԼԲԵՐՏԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ծնվել է 1957 թվականին Գյումրի քաղաքում։
1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։
1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1975 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է սպորտի բնագավառում։
1982 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականի հունվարից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը