ԶԱՐՈՒՀԻ ԿԱՐԵՆԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ


Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

2006 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

01.02.1994-16.10.1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության միջազգային հարաբերությունների բաժնի թարգմանիչ, այնուհետև` որպես իրավախորհրդատու:

10.11.1997-23.03.1999թթ. եղել է ՀՀ փաստաբանների կոլեգիայի անդամ:

23.03.1999թ. ընդգրկվել է Փաստաբանների միջազգային միության կազմում:

12.08.1999-04.01.2007թթ. աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի իրավաբան-իրավախորհրդատու:

1999 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

01.03.2005-18.06.2009թթ. աշխատել է Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Ռուբիկոն ՓԳ» ՍՊԸ-ում սկզբում` որպես փաստաբան, այնուհետև` որպես տնօրեն:

2012 թվականից աշխատել է «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու:

2013 թվականի մարտի 5-ից սեպտեմբերի 25-ն աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ԶԱՐՈՒՀԻ ԿԱՐԵՆԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արա Սարգսյան
Օգտատեր
Member

Կիրթ է, պատասխանատու և գրագետ : Երբևէ գործերով ձգձգումների չեմ հանդիպել,ինչը ներկայիս իրավիճակում հազվադեպ է:

Հեռախոսահամար
055030502
Հասմիկ Մարտիրոսյան
Օգտատեր
Member

Դատական համակարգի ԼՈԻՅՍԸ՝ իրապես երբ տիկին Նախշքարյանի մոտ դատական նիստ է լինում հրավիրված , նիստից անմիջապես հետո մտածում ես ու ժպտում՝ ամենինչ չի, որ կորածա, հույս է արդնանում արդարադատության և մարդկանց նկատմամբ: Ապրեք որ դուք կաք, սիրում եմ ՁԵԶ շատ……….

Հեռախոսահամար
099504010