ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆԻ
Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնում՝ որպես իրավաբան:
2005 թվականին աշխատել է որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ նախ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ վարչության պետ:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է դատավոր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի դատախազ:
2014 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Պատասխանել
4 Մեկնաբանություններ : "ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆԻ"
Վատ գնահատականս վերաբերվում է վերաքննիչ քրեական դատարանին։ Երբևէ Վազգեն Ռշտունու հետ չեմ առնչվել։ Իմ որևէ գործ ինքը չի քննել, սակայն փաստեմ, որ վերաքննիչ քրեական դատարանի նման ծայրահեղ վատ վիճակի, արդարադատության շահի անտեսման, դատավորների 90 տոկոսի չպատճառաբանված և իրավական տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող որոշումների կայացման դե ֆակտո պատասխանատուն հանդիսանում է հենց Վազգեն Ռշտունին։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին տրված բացասական գնահատականը պայմանավորված է այն փաստով, որ այս դատական ատյանը անչափահասների դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերը չի քննում պատշաճ կերպով, չի առաջնորդվում երեխայի լավագույն շահերով: Այս դատական ատյանում նմանատիպ հանցագործությունների քննության ընթացքում տիրում է ամենաթողության մթնոլորտ:
Դրական գնահատական. Ահռելի է Վազգեն Ռշտունու ներդրումը արդարադատության կայացման գործում, նույնիսկ եթե ինչ որ դատական ակտ կողմի սրտով չէ, պետք է փաստենք, որ Վ.Ռշտունին առաջնորդվում է միայն արդարադատության շահով: