ՍՈՒՐԵՆ ԼԵՆԴՐՈՒՇԻ ՄՆՈՅԱՆ


Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում։

1977 թվականից մինչև 1981 թվականը սովորել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի քննչական ֆակուլտետում։

1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1985 թվականից մինչև 1991թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչությունում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննչական բաժանմունքի պետ։

1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Դատախազության համակարգում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես դատական մարմինների վարչության պետ։

1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ՍՈՒՐԵՆ ԼԵՆԴՐՈՒՇԻ ՄՆՈՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
MIKHAIL SARGSYAN
Հյուր
Member

ԲԱՐԵԳՈՐծԱԿԱՆ ԱՆձ, ՀԻԱՍՔՆՉ ՄԱՐԴ!!!

Հեռախոսահամար
13235733423
Ղևոնդ Պապոյան
Օգտատեր
Member
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Մնոյանի, քննության առնելով վարույթն իրականացնող մարմնի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը, դատական նիստում չի հետազոտել բողոքի վերաբերյալ նյութերը, այդ թվում նաև կասկածելի հանգամանքներում գործի նյութերում հայտնված Արագածոտնի մարզպետի 29.08.1997թ. թիվ 40 որոշման պատճեն: Դատարանը դատական նիստում չհետազոտելով բողոքի վերաբերյալ նյութերը թույլ է տվել մրցակցության սկզբունքի խախտում՝ դիմող կողմի համար չի ստեղծել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատարանը որոշումը հիմնավորել է այն ապացույցների հիման վրա որոնք դատական նիստում չի հետազոտվել, արդյունքում դատարանը դիմող կողմին զրկել է օրենքով երաշխավորված իրավունքներից, սահմանափակել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
099952222