ՍԱՄՎԵԼ ԵՓՐԵՄԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ծնվել է 1971 թվականին Ուկրաինայի հանրապետության Լուգանսկի մարզի Ալչյովսկ քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի պաշտոնում։
2003 թվականից համակարգի վերակազմակերպման արդյունքում աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի փետրվարի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: ՀՀ նախագահի 10.08.2018թ. որոշմամբ նշամակվել է Սնանկության դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը