ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼԻՔՍԵԹԻ ՀԱՐԹԵՆՅԱՆ
Ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:
1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:
2005 թվականին հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:
2006 թվականին զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետի պաշտոնը:
2006 թվականի նոյեմբերից աշխատել է ՀՀ Արդարադատության խորհրդի քարտուղար:
2008 թվականի հունվարից աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2015 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:
Պատասխանել
4 Մեկնաբանություններ : "ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼԻՔՍԵԹԻ ՀԱՐԹԵՆՅԱՆ"
ահավոր վատ դատավոր
Խղճով մարդ
շատ վատ դատավոր
ահավօր անարդար