ԷԴԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Ծնվել է 1955 թվականին Գավառի Արծվաքար թաղամասում։

1978 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի նախկին Մյասնիկյանի շրջանի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԷԴԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
A. Armenyan
Հյուր
Member

Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Հեռախոսահամար
095774755