ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում:

1996 թվականին ավարտել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:

2002 թվականին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 թվականից մինչև 2001 թվականը համատեղությամբ աշխատել է «Երևանի էկոլոգիայի և իրավագիտության» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս:

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ որպես իրավաբանական և վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ, այնուհետև՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը նույն վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2004 թվականից մինչև 2014 թվականը համատեղությամբ աշխատել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2014 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

Սույն դատավորը չի կարողանում անգամ պատկերացնել համաներում հայտարարելու մասին օրենքի գործողության ոլորտը, իսկ բազմաթիվ ամբաստանյալներ սպասում են, որ նա արդարադատություն է իրականացնելու և որոշի իրենց ճակատագիրը։

Հեռախոսահամար
093-23-44-29