ԱՐՍԵՆ ՀԵԿՏՈՐԻ ՍԱՐԴԱՐՅԱՆ


Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:

2007 թվականին ավարտել է ԵՊՀիրավագիտության ֆակուլտետիբակալավրիատը:

2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի մագիստրատուրան, 2012թ.-ին՝ Հայ-Ռուսական«Սլավոնական» համալսարանիասպիրանտուրան:

2012 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական կոչում:

2007-2013թթ. դասախոսություններ է կարդացել և գործնական աշխատանքներ է վարել Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2013-2014թթ. դասախոսություններ է կարդացել Փաստաբանների դպրոց հիմնադրամում:

2007-2010թթ. աշխատել է «Լիկո» արտադրական կոոպերատիվում` որպես գլխավոր իրավախորհրդատու:

2011-2013թթ. աշխատել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ում` որպես փաստաբան:

2010-2016 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2013-2016թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar