ԱՐԹՈՒՐ ՀԱՄԼԵՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ


2000 թվականին ընդունվել և 2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006 թվականին` մագիստրատուրան:

2005 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԱՐԹՈՒՐ ՀԱՄԼԵՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

Հրաշալի մարդ և իրավաբան է Արթուր Ստեփանյանը։ Այն ժամանակ դեռ երբ քաղաքացիական գործերի մասնագիտացմամբ դատավորները քննում էին մինչդատական վարույթի ընթացքում դատարան ներկայացված բողոքները, Արթուր Ստեփանյանը բազմիցս աչքի է ընկել իր օբյեկտիվությամբ և արդարամտությամբ։

Հեռախոսահամար
093-23-44-29