ԱՐԱ ԼԵՎՈՆԻ ԿՈՒԲԱՆՅԱՆ


Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում։

1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնում որպես խորհրդատու։

1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի սահմանադրական և դատաիրավական ռեֆորմների ենթաբաժնում որպես խորհրդատու։

1996-1997 թվականներին՝ որպես փոխանակման ծրագրով ուսանող, սովորել է ԱՄՆ Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական դպրոցում:

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր վարչությունում որպես տնօրենի տեղակալ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես արտաքին կապերի բաժնի վարիչ:

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005թ. մայիսին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-դատավարական մեխանիզմները» վերտառությամբ վերապատրաստման դասընթացներին (փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն և խտրականության արգելք) Նիդեռլանդների Թագավորությունում:

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից ընդունված 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: ՀՀ նախագահի 10.08.2018թ հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

Դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2013 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar