ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


Ծնվել է 1987 թվականին Թալին քաղաքում:

2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ_ում` որպես իրավաբան:

2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar