ԺԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԱՍԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1974 թվականին, Երևան քաղաքում:
1995 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը և պետական քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է իրավաբան-քրեագետի որակավորում:
2005 թվականին Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի պետական քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտության» մասնագիտությամբ:
2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան և շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան «Իրավագիտության» մասնագիտությամբ:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատում՝ դատավորի օգնականի պաշտոնում:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի պետի պաշտոնում:
2009 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի մարտի 17-ը աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ դատավորի ավագ օգնականի պաշտոնում:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 10.08.2018թ. հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը