ԱՐԱՅԻԿ ՄԻԽԱՅԻԼԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ


Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականից մինչև 2000 թվականը սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

1994 թվականից 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։

1997 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պայմանագրերի և վարույթների բաժնում՝ որպես մասնագետ։

2000 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է “Կոնվերս Բանկ” ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես ավագ մասնագետ։

2003 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է “Զարգացման Հայկական բանկ” ԲԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավական խորհրդական։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է “ԻԹԲ Միջազգային Առևտրային բանկ” ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։

2007 թվականից աշխատել է “Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների” ԾԻԳ-ում՝ որպես իրավաբան։

2012-2014թթ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Նոտինգեմ համալսարանի Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ֆակուլտետը:

2008 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar