ՏԻԳՐԱՆ ՎԻԳԵՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ


Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:

2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):

2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):

2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:

2002 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:

ՀՀ իրավաբանների միության անդամ է:

Վերապատրաստվել և մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում և Ավստրիական հանրապետությունում:

2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:

2015 թվականից առ այսօր ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է:

2017 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ:

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar