Տիգրան Սիմոնի Գրիգորյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2014թ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիան:
2002 թվականին աշխատել է «Արբանգ» ՍՊԸ-ին առընթեր Հայկական Գիտարանի իրավաբանական բաժնում` որպես փորձագետ:
2002-2005թթ. աշխատել է Աշտարակի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ:
2006-2007թթ.աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության դեմ դատական պահանջների պաշտպանության բաժնում` որպես մասնագետ:
2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում, նախ` որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ:
2009-2012թթ. աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար:
2012-2014թթ. աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ:
2014 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ որպես դատախազի թեկնածու:
2015 թվականին աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
2016 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու:
Համատեղությամբ դասավանդել է «Ուրարտու» համալսարանում (2008-2010թթ.), Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (2010-2013թթ.), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (2012-2014թթ.), Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում (2016-2017թթ.):
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ամուսնացած է:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու