Տաթևիկ Հրաչի Գրիգորյան


Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը:

2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

3 Մեկնաբանություններ : "Տաթևիկ Հրաչի Գրիգորյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արմեն Հայրապետյան
Հյուր
Member

Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստերը անցնում են օբյեկտիվ, երբևէ կողմնակալություն չեմ նկատել, կայացնում է իրական արդարադատություն, իսկ կարևորը երիտասարդ է, համարձակ, մեզ անհրաժեշտ են այնպիսի դատավորներ, ինչպիսին նա է, իսկ այսպիսի դատավորների շնորհիվ է, որ ունենում ենք արդարացման դատական ակտեր.

Արման Թամրազյան
Հյուր
Member

ՀՀ դատական համակարգում աշխատում են բազմաթիվ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող դատավորներ, սակայն նրանց մեծ մասը Տ․Գրիգորյանից կարող են սովորել թե ինչպես է պետք վարել դատական նիստերը, ինչպես պետք է դատավարության մասնակիցների հետ շփվել, ինչպես պետք է մեծածավալ քրեական գործերի դատական քննությունը ավարտել սեղմ ժամկետում՝ առանց որևէ մեկի իրավունքի խախտման և այլ ապօրինությունների, ինչպես պետք է քննարկել կողմերի միջնորդությունները և ի վերջո ինչպես պետք է դատական նիստերի դահլիճում կարգ ու կանոն պահպանել։ Կարծում եմ և մեծ հույս ունեմ, որ նման բարձր մասնագիտական որակական հատկանիշներ ունեցող դատավորը կոչված է և ի զորու է իրականացնելու արդարադատություն։

Մարինե Ֆարմանյան
Հյուր
Member

Այն, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստերն անցկացնում է բարձր մակարդակով և օրենքի տառին համապատասխան, շատերը կհաստատեն: Բայց, երբ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով դատավճռի հրապարակումից հետո, դատական նիստերի` լեփ-լեցուն դահլիճում շշուկ չի լսվում, քանի որ բոլորը ներքուստ արդարության զգացողություն ունեցան, դա խոսում է այս երիտասարդ դատավորի կողմից իրականացված իրական արդարադատության մասին:

Հեռախոսահամար
094492455