Տաթևիկ Լևոնի Ստեփանյան


Ծնվել է 1982 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2006 թվականից մինչև 2010 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2011 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ն աշխատել է «ՍԵՐՎԻՍ» ԱԿ-ում որպես իրավախորհրդատու:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Էռվա Լոյերս» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավարի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

8 Մեկնաբանություններ : "Տաթևիկ Լևոնի Ստեփանյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արմեն Օհանյան
Հյուր
Member

Անկախ ու անաչառ դատավոր, որը մշտապես բարձր է պահում դատական իշխանության բարձր հեղինակությունը։

Արամայիս Մելքոնյան
Հյուր
Member

Շատ գրագետ և բանիմաց դատավոր

Գագիկ Մայիլյան
Հյուր
Member
Գագիկ Մայիլյան

Օրինակելի Դատավոր, կեցցես

Հեռախոսահամար
091. 68-68-81
Լուսինե Պողոսյան
Հյուր
Member

Անաչառ, բանիմաց դատավոր

Գուրգեն Թորոսյան
Հյուր
Member

Օբյեկտիվ ու խելացի դատավոր…

Լուսինե Հակոբյան
Հյուր
Member

Երիտասարդ, սակայն բարձր պատրաստվածությամբ, կոմպետենտ, բարեխիղճ, արդար դատավոր:

Հեռախոսահամար
091293904
Թեհմինե Հովսեփյան
Հյուր
Member

օբյեկտիվ, գրագետ, անաչառ

Ալվարդ Դաբաղյան
Հյուր
Member

ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ և ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՄԱՐԴ

Հեռախոսահամար
010 53 95 46