Վազգեն Ռուբենի Ռշտունի
Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնում՝ որպես իրավաբան:
2005 թվականին աշխատել է որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ նախ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ վարչության պետ:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է դատավոր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի դատախազ:
2014 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Պատասխանել
16 Մեկնաբանություններ : "Վազգեն Ռուբենի Ռշտունի"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Կարծրատիպեր կոտրող դատավոր…
Արդարադատության խորհրդանիշ
Ամենաբարձր հեղինակություն ունեցող դատավորն է միանշանակ: Չնայած քրեական գործերով չեմ զբաղվում, բայց միանաշանակ վայելում է ողջ փաստաբանական համայնքի հեղինակությունը:
Քրեական գործերով ներկայացուցչություն չեմ կատարում, սակայն բազմիցս լսել եմ, որ օբյեկտիվ, պրոֆեսիոնալ և անկաշկանդ դատավոր է:
Հիանալի դատավոր է, օբյեկտիվ և խելացի։
Անձ, ով հանդիսանում է ՀՀ դատական համակարգի կարևորագույն սյուներից մեկը
Այսպիսի դատավորները թթվածին են համակարգում: Ամեն անգամ բողոքը հանձնելիս մտածում եմ տեսնես պաշտպանյալիս բախտը կբերի՞ ,նորմալ դատավորի կմակագրվի , թե ոչ: Շնորհակալություն, որ Ձեր շնորհիվ հավատում ենք արդարադատության գոյությանը:
Արդարամիտ և վեհանձն դատավոր
Արդարացի մոտեցում:
Վազգեն Ռշտունին մեծ ավանդ ունի քրեական արդարադատության ոլորտի կայացման հարցում, սպասում ենք նոր համարձակ լուծումների,,,
Դատական ակտը խրախուսելի պետք է լինի բոլոր կարծրացած դատավորների համար, բռավո։
Մենք պետք է հպարտանանք այսպիսի դատավորներով, և միշտ նմանատիպ դատական ակտերը պետք է դասագրքային էֆեկտ ունենան։
Հայաստանյում միշտ էլ նման դատավորների դեֆիցիտ կա, պետք է հելփքորթ համակարգով խրախուսել արդարադատության կայացմանը։