Սերժիկ Սերգեյի Ավետիսյան


Ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։

1991 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը (ք. Մոսկվա):
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:

1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ:

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

1999 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 2001 թվականից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր է:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 100 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող <<Քրեական իրավունքի հանրագիտարանի>>:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` <<իրավաբանություն>> մասնագիտությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016թ. նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգներիմիություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016թ.սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող – 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը