Սերգեյ Ժորայի Սահակյան


Ծնվել է 1978 թվականին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում:

1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1999 թվակնից մինչև 2001 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2011 թվականից մինչև 2013 թվականը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է «Հրազդանմաշ» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

2002 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

4 Մեկնաբանություններ : "Սերգեյ Ժորայի Սահակյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Անժել Մնացականյան
Հյուր
Member

Օրինակելի ու պարկեշտ մարդ,անկաշկանդ ու անկողմնակալ դատավոր:

Լուսինե Պողոսյան
Հյուր
Member

Արդար, անկողմնակալ դատավոր

Սեդա Ծառուկյան
Հյուր
Member

արդար դատավոր, մարդկային բարձր արժեքներ ունեցող հրաշալի և անփոխարինելի մարդ որը իսկապես իրականացնում է արդարադատություն

Հեռախոսահամար
091 55 44 41
Էդուարդ Մխիթարյան
Հյուր
Member
Էդուարդ Մխիթարյան

Ինչպես բժիշկների և այլ մասնագետների առումով սխալ է համատարած վատ կարծիք կազմելը, այնպես և դատավորների առումով: Փառք Աստծուն, որ Հայաստանում կան այնպիսի դատավորներ (ինչպիսին Սերգեյ Ժորայի Սահակյանն է), որոնց համար օրենքը պահելը, արդարություն և իրավունք անելը առաջնահերթություն է: Շնորհակալություն Ձեզ, հարգելի՛ պարոն Սահակյան, Աստված առատորեն օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը !!!!!!!!!!!!!!!!

Հեռախոսահամար
094212064