Սամվել Սեյրանի Մատինյան


Ծնվել է 1976 թվականին, Երևան քաղաքում:

1982 թվականից մինչև 1992 թվականը սովորել է Երևան քաղաքի Ալ. Ջափարիձեի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցում:

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:

2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1999 թվականից 2003 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2003 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

5 Մեկնաբանություններ : "Սամվել Սեյրանի Մատինյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Ամալյա Մելքոնյան
Հյուր
Member

Դատական համակարգի ամենագրագետ, կիրթ, խելացի և պարտաճանաչ դատավորներից մեկն է, որոնք,ցավոք սրտի, շատ քիչ են: Քննում է գործերը արագ, առանց ուշացումների և փաստաթղթաշրջանառությունը կազմակերպվում է ժամանակին:

Աննա Շահբազյան
Հյուր
Member
Աննա Շահբազյան

լրիվ քույրիկ

Լուսինե Պողոսյան
Հյուր
Member

Անաչառ, արդար դատավոր

Հարություն Հարությունյան
Հյուր
Member

Շատ խելացի, աշխատասեր, գրագետ ու պարտաճանաչ դատավոր ու մարդ։

Արթուր Խաչիկյան
Հյուր
Member

Արդարամիտ, գրագետ դատավոր