Սամվել Կոստյայի Մարդանյան


Ծնվել է 1961 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը:

1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1990 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1984 թվականից մինչև 1986 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում որպես ուղղիչ աշխատանքների և աշխատանքի տեղավորման տեսուչ։

1986 թվականից մինչև 1992 թվականը զբաղեցրել է նույն բաժնի ԲԽՍՍ-ի օպեր-լիազորի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր։

1999-2000 թվականներին աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։

2001-2004 թվականներին աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2004 թվականից առ այսօր հանդիսանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը