Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան
Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։
1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում՝ որպես քննիչ։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ Էջմիածնի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՆԳՆ Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի պետի քննության գծով տեղակալ, քննչական բաժանմունքի պետ։
1996 թվականին աշխատել է ՀՀ ՆԳՆ Կոտայքի ՏՆԳՎ քննության գծով պետի տեղակալ, քննչական բաժնի պետ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
17 Մեկնաբանություններ : "Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Այս դատավորին շատերը չեն սիրում կոպտության համար, սակայն մեկ տասնյակից ավելի աշխատանքային պրակտիկայիս ընթացքում հասցերցի բացահայտել Պարոն Ներսիսյանի վարքագծի գաղտնիքը, նա ընդամենը չի սիրում երկար բարակ պատմություններ, հարց է ուղղում և ակնկալում հարցի հակիրճ պատասխան, հակառակ դեպքում առիթ ես ունենում բախվեոլւ նրա կոպտությանը,որն էլ նրան առաջին անգամ տեսնողների մոտ բացասական կարծիքի ձևավորման հիմք է հանդսանում, սակայն իմ կարծիքով նա բանիմաց դատավոր է բավականին մեծ պրակտիկ փարձով…
Համաձայն չեմ Ձեր հետ, քանի որ դատավորը իրավունք չունի որևէ փաստը հաստատված համարելու համար կողմի ներկայացուցչից պահանջել երդվել .
Ծանոթացեք խնդրեմ “լավ պատրաստված և գրագետ” դատավոր Ռուբեն Ներսիսյանի թիվ ԵԿԴ/0366/02/11 նախադեպը չունեցող անօրինական վճռին
Անկախ Ձեր կարծքից պ-ն Բաբայան, իմ կարծիքը դատավոր Ռուբեն Ներսիսյանի մասին մնում է անփոփոխ, քանի որ իմ այդ համոզմունքը ձևավորվել է ոչ թե դատավոր Ռ.Ներսիսյանի կողմից կայացված մեկ կամ երկու դատական ակտերի շնորհիվ, այլ ես հիմք եմ ընդունում այն բազմաթիվ դատական գործերը, որոնցով ես եղել եմ կողմի ներկայացուցիչ և որոնցով կայացվել են դատական ակտեր /թեկուզև առանձին դեպքերում իմ կողմի դիրքորոշումը չի համապատասխանել դատարանի դիրքորոշմանը:
Կողմի դիրքորոշուման համապատասխանել չհամապատասխանելու մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և հարգի օրենքը: Այլապես մարդը թողնում հեռանում է երկրից.. Շատ դատավորներ գլուխները կախում են անարդար և անօրինական վճիռ կայացնելիս, իսկ ոմանք հաճույք են ստանում դրանից..
համամիտ եմ Արմեն Օհանյանի կարծիքի հետ, ավելին, եթե փաստաբանը երկար ներկայացնում է, ապա ցույց է տալիս իր աշխատանքը վստահորդի առջև և կարծում է դրանում ամեն ինչ ասված և արված է…… պարոն Ներսիսյանի ոճը` հակիրճ, գրագետ, որի արդյունքում որևէ իրավունք չի խախտվում և անհարկի ժամանակ չես կորցնում………իսկ բողոքարկման իրավունքից ոչ մեկ զրկված չէ, բողոքարկեք դատական ակտը, այլ ոչ թե քննադատեք
Կարգին դատավոր է,ոչ էլ կոպիտ է,շատ էլ հավեսով եմ մասնակցում նրա դատական նիստերին…
http://lex.am/events.php?n=467
Փաստաբանը պետք է այնքան ազնիվ լինի, որպեսզի իր կարծիքը արտահայտի առանց կաշկանդվելու, միևնույն ժամանակ դրական կարծիքը չպետք է քծնանք հիշեցնի։
Հարգելի կոլեգաներ հանկարծ որևէ մեկի մասին դրական կարծիք չհայտնեք, դեռ հակառակը՝ միշտ փնովեք թե չէ դա կարող է քծնանք հիշեցնել:
Երկու ամսից առաջին անգամ կծանոթանամ ձեր կողմից այսքան մեկնաբանված դատավորի հետ, անհամբեր սպասում եմ տեղում սուգելու համար այս մեկնաբանությունները……
🙂
Զարմանում եմ դրական մեկնաբանությունների առկայության փաստի վրա, քանի որ այն անձը, ով գործի քննության ընթացքում որևէ փաստ հաստատված համարելու համար կողմի ներկայացուցչից ցինիկորեն պահանջում է երդվել , ԴԱՏԱՎՈՐ կոչվելու իրավունքի չունի
Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես խոսել և/կամ ինչ խոսել դատարանում, կարծում եմ ճիշտ չի նման դեպքում կոպտել կամ պարտադրել խոսել այնպես ինչպես դատավորն է ճիշտ համարում:
Չի կարելի պահանջել և ստիպել մարդկանց խոսել այնպես ինչպես ցանկանում է դատավորը, դա վերածվում է ճնշման խոսացողի նկատմամբ:
Դատավորը իր կողմից կայացված ակտով-որոշումով արդեն իսկ գնահատական է տալիս դատավարության ընթացքում տեղի ունեցածին-լսածին-խոսացածին և այլն, դա առավել քան բավարար է:
Իսկ ինչ վերաբերվում իմ փորձին, պարոն Ներսիսյանի մոտ ունեցել եմ մեկ դատական գործ, կոպտություն նկատվել է, սակայն այդ գործով կայացված որոշումից որևէ դժգոհություն հայտնելու առիթ չունեմ: