Ռաֆիկ Գագիկի Խանդանյան
Ծնվել է 1983 թվականին Գավառ քաղաքում:
2005 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2008 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան:
2008 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտում` որպես իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Դուֆա» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:
24.09.2007-29.09.2008թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
2008 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:
01.04.2009-03.07.2009թթ. աշխատել է որպես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնի առաջատար մասնագետ:
03.07.2009-07.12.2009թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
07.12.2009-24.08.2010թթ. աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական:
2010 թվականից աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Ռաֆիկ Գագիկի Խանդանյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
բառիս բուն իմաստով ՝ ինտելեկտի բարձ մակարդակ, մարդկային բարձր որակ և ամենակարևորը ունի ծով համբերություն և լսելու կարողություն