Նորա Արայիկի Կարապետյան
Ծնվել է 1984 թվականին Երևան քաղաքում:
2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան:
2005-2007թթ. աշխատել է Հայկական Բաց համալսարանում` որպես դասախոս:
2007 թվականի մարտին աշխատել է ՓՄՁՁԱԿ, “Գործարարական իրավունք գործարարների համար” ծրագրում` որպես դասախոս:
2006-2008թթ. աշխատել է Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում` որպես դասախոս:
2008 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:
2007-2009թթ. աշխատել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:
2008-2013թթ. աշխատել է ՀՀ դատական դպրոցում` որպես դասախոս:
2009 թվականից աշխատում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնում` որպես մեթոդաբան:
2008թ. հունվարից մինչև ապրիլ աշխատել է ՀՀ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:
2008 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության պետ:
2009-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գիտությունների թեկնածու է, մեկ մենագրության, մեկ համահեղինակությամբ գրքի և 10 գիտական հոդվածների հեղինակ է:
Պատասխանել
4 Մեկնաբանություններ : "Նորա Արայիկի Կարապետյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
ԴԱՏԱՎՈՐ բառի բուն իմաստով… խելացի, գրագետ և օբյեկտիվ, պատճառաբանված դատական ակտերով: Դատական նիստերն անցկացնում է հետաքրքիր, օրենքով սահմանված կարգով..
Գրագետ, բանիմաց ու խելացի անձնավորություն
Տիկին Կարապետյանի իրավական առողջ մտածելակերպը միշտ հիացնում է
արդար դատավոր, մարդկային բարձր արժեքներ ունեցող հրաշալի և անփոխարինելի մարդ որը իսկապես իրականացնում է արդարադատություն