Նապոլեոն Գրիշայի Օհանյան


Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "Նապոլեոն Գրիշայի Օհանյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Բակուր Օհանյան
Հյուր
Member

Դատավոր, ում գործողությունները, անցկացրած դատական նիստերը որևէ աղերս չունեն արդարադատության, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի (ինչպես նաև այլ իրավանորմերի) պահանջների հետ։ Փաստաբանի վարքագծի կանոնների խախտումներ թույլ չտալու համար ձեռնպահ մնամ առավել կոնկրետ և բնութագրող մեկնաբանություններից։ Մեկնաբանությանս էությունը ավելի մանրամասն կներկայացնեմ Արդարադատության խորհրդին ուղղված դիմումումս։

Հեռախոսահամար
+37495665533
Բակուր Օհանյան
Հյուր
Member

Նման բացասական կարծիքը ձևավորվել է թիվ ՍԴ/0070/01/17 քրեական գործով դատաքննության ընթացքում։

Հեռախոսահամար
+37495665533