Նաիրա Վազգենի Ավետիսյան
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում։
1989 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանական կոլեգիայի անդամ, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ փաստաբան։
2006 թվականին հիմնադրել է «Գոլդեն Լեքս» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2006 թվականի մայիսին հիմնադրել է «Արվինա Ֆրութ» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2007 թվականին հիմնադրել է «Խորհուրդ և Պաշտպանություն» իրավախորհրդատվական հասարակական կազմակերպությունը, հանդիսացել է կազմակերպության տնօրենը։
2008 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Նաիրա Վազգենի Ավետիսյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Շատ եմ սիրում այս դատավորին 🙂
ԵՍ ԷԼ…
Shat gnahatum, hargum u sirum em datavor Naira Avetisyanin