Մհեր Ղարիբի Պետրոսյան


Ծնվել է 1981 թվականին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

2009 թվականին ավարտել է Մոսկվայի Ակադեմիական միջազգային ինստիտուտի Երևանյան մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի թարգմանիչ:
2006 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես նյութատեխնիկական մատակարարման բաժնի տնտեսագետ, առաջատար մասնագետ:

2011 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան:

2011 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնական։

2014 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ:

2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:

2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը