Մեսրոպ Երջանիկի Մակյան
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, այնուհետև` նույն բաժնի պետի տեղակալ:
2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:
2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
2013 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
Պատասխանել
2 Մեկնաբանություններ : "Մեսրոպ Երջանիկի Մակյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
ՀՀ դատական համակարգը թերի կլիներ առանց Մ. Մակյանի…
Ազնիվ, արդար, խելացի, հզոր դատավոր և լավ մարդ