Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան
Ծնվել է 1958 թվականին Գյումրի քաղաքում։
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ԵրՄՄՀԻ-ում՝ որպես իրավախորհրդատու, ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժանմունքի պետ։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես դատարաններում քաղաքացիական գործերով կայացված վճիռների և որոշումների վրա հսկող բաժնի դատախազ, այնուհետև` բաժնի ավագ դատախազ։
1996 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի բաժանմունքի պետ։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահի օգնական։
1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Պարոն դատավոր ես գիտեմ վոր կաշառակերուտյամբ եք զբաղվում ես ունեմ ապացույցներ,միքիչ մարդ եղեք ամոթ է.ես պետք է քայլեր ձերնարկեմ