Հրաչ Մարտունի Այվազյան
Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
09.02.1999 թվականից մինչև 24.01.2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
29.01.2008 թվականից մինչև 14.11.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
02.12.2011 թվականից մինչև 12.12.2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Հրաչ Մարտունի Այվազյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
ամենաինտելեկտուալ ու անաչառ դատավորներից
Լավ դատավոր է:
Շատ գրագետ և անաչառ դատավոր: