Հայարփի Արթուրի Զարգարյան
Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:
2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
6 Մեկնաբանություններ : "Հայարփի Արթուրի Զարգարյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Ժամանակի ընթացքում լինելու է ամենա լավերից մեկը
Կիսում եմ գործընկերներիս կարծիքը, այն գործերը որոնք մակագրվում եմ այս դատավորին վստահ ենք, որ միանշանակ օրենքի տառի պահպանմամբ դատավարություն է իրականացվելու;
Փայլուն դատավարություն է իրականացնում
Հաճելի է նրա մոտ դատական նիստ ունենալը,հաճույք ես ստանում նրա գրագիտությունից…
արդար դատավոր, մարդկային բարձր արժեքներ ունեցող հրաշալի և անփոխարինելի մարդ որը իսկապես իրականացնում է արդարադատություն
Դատավոր Հայարփի Արթուրի Զարգարյանը նա ինձ զրկեց իմ երկու փոքրիկ երեխաներից միայն այն հանգամանքով, որ ես բնակարան չունեմ, այլ պարզապես վարձակալում եմ այն: Ես երիտասարդ, առողջ, աշխատող մայր եմ, բայց զրկված եմ զավակներից, երևում է, որ մյուս կողմը լավ է վճարում: Ես հույս ունեմ նոր կառավարության եւ Աստծո դատաստանի առաջ նա պատասխան կտա :