Կարեն Սուրենի Ֆարխոյան


Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Աբովյանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեում՝ որպես իրավախորհրդատու։

1992 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիների պարգևատրման և կոչումների շնորհման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

1997 թվականից մինչև 1999 թվականն եղել է Սևանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես հարկադիր կատարումն ապահովող վարչության Երևանի ստորաբաժանման պետի տեղակալ։

2001 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը