Էդուարդ Գրիգորի Ամալյան


Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

1998 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ապրանքագիտական ֆակուլտետը` տնտեսագետ, ապրանքագետ որակավորմամբ:

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի իրավաբանական ծառայության մասնագետ, այնուհետև` առաջատար մասնագետ:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:

2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "Էդուարդ Գրիգորի Ամալյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Սյուզաննա Մովսեսյան
Հյուր
Member

ՀՀ դատական համակարգի ամենալավ ու ամենաօբյեկտիվ դատավորներից մեկը…

Հեռախոսահամար
0037494977011