Զարուհի Կարենի Նախշքարյան
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
2006 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
01.02.1994-16.10.1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության միջազգային հարաբերությունների բաժնի թարգմանիչ, այնուհետև` որպես իրավախորհրդատու:
10.11.1997-23.03.1999թթ. եղել է ՀՀ փաստաբանների կոլեգիայի անդամ:
23.03.1999թ. ընդգրկվել է Փաստաբանների միջազգային միության կազմում:
12.08.1999-04.01.2007թթ. աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի իրավաբան-իրավախորհրդատու:
1999 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
01.03.2005-18.06.2009թթ. աշխատել է Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի իրավախորհրդատու:
2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Ռուբիկոն ՓԳ» ՍՊԸ-ում սկզբում` որպես փաստաբան, այնուհետև` որպես տնօրեն:
2012 թվականից աշխատել է «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու:
2013 թվականի մարտի 5-ից սեպտեմբերի 25-ն աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2013 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
10 Մեկնաբանություններ : "Զարուհի Կարենի Նախշքարյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Խելացի, հավասարակշռված, բարդ գործերով ճշգրիտ լուծումների գիտակ և պարկեշտ անձնավորություն
Ճանաչել եմ նրան, երբ դեռ փաստաբան էր, շատ գրագետ և խելացի է:
այն բացառիկ դատավորնեից, որոնք իսկապես /հարաբերականորեն/ անկախ են
Գրագետ, հավասարակշռված, խելացի դատավոր !
բանիմաց, ընկալունակ, շատ կարգապահ և պարզապես լավ մարդ
լուսավոր մարդ, գրագետ , խելացի , բանիմաց և անկախ դատավոր, շատ եմ սիրում իրեն , իսկ իրենք մեզ շատ են անհրաժեշտ, որպեսզի ինչոր բան ի վերջո տեղից շարժվի
արդար դատավոր և բարեխիղճ դատավոր
Գրագետ, անաչառ, օբյեկտիվ դատավոր
Մեր հարգելի տիկին Նախշքարյանին ճանաչում եմ բավականին վաղուց, միշտ աչքի է ընկել բացառիկ օբյեկտիվությամբ ու ճշտապահությամբ, ինչը պետք է հատուկ լինի բոլոր դատավորներին:
Լինելով առավել գրագետ դատավորներից մեկը, աչքի է ընկնում նաև ցանկացած գործով ունեցած սրտացավ վերաբերմունքով