Երեմ Հարությունի Եսոյան
Ծնվել է 1974 թվականին Վրաստանի Հանրապետության Բոգդանովկայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում:
1991 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1994 թվականից մինչև 1995 թվականը ծառայել է բանակում:
1996 թվականին աշխատել է «Սոֆյա» ՍՊ ընկերությունում` որպես կադրերի բաժնի պետ, այնուհետև մինչև 1998 թվականը՝ «Նորք-Ֆիրմա» ՍՊ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում` որպես համակարգչային բաժնի վարիչ, այնուհետև` փոխտնօրեն:
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ, այնուհետև մինչև 2008 թվականը՝ նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում , ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ Դատական դպրոցում դասավանդել է քրեական դատավարություն և քաղաքացիական դատավարություն առարկաները:
Հեղինակ է մեկ մենագրության և շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Երեմ Հարությունի Եսոյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
օբյեկտիվ, ազնիվ,անաչառ, գրագետ