Գոռ Գագիկի Թորոսյան


Ծնվել է 1985 թվականին, Վանաձոր քաղաքում:

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը:

2002 թվականին ընդունվել, իսկ 2006 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2006 թվականին ընդունվել, իսկ 2008 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

2011 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2009 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

2009 թվականի մարտի 5-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2010 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2013 թվականի հունիսի 1-ից հանդիսացել է «Լեքս Ալյանս» իրավաբանական գրասենյակի տնօրեն:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, հեղինակ է 1 մենագրության, 2 ուսումնական աշխատանքների, օրենսգրքի մեկնաբանությունների, գիտական աշխատությունների:

Ակտեր

ԵԱԴԴ/0047/04/16 15

Տվյալ սնանկության գործով դատարանն առաջին անգամ կատարել է եզրահանգում, որ պարտապանի կողմից վկայակոչված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 333-րդ հոդվածները տվյալ գործով կիրառելի չեն, քանի որ հայցային վաղեմության վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը չեն կարող կիրառվել հարկային պարտավորությունների գանձման վաղեմության հարցը քննարկելիս։

ԵԱԴԴ/3100/02/16 23

Սույն դատական ակտը գնահատում եմ Դրական, մասնավորապես այն հիմքով որ Դատարանը սույն գործով անդրադարձել է վնասի հատուցման չափի ևս մեկ էական հանգամանքին, նշելով, որ վնասի չափը որոշվում է ոչ թե խախտված իրավունքի բնույթից ելնելով, այլ հաշվի առնելով ոչ իրավաչափ վարքագծի հետևանքները: Հետևաբար նույն իրավունքի խախտումը կամ նույն բնույթի ոչ իրավաչափ վարքագիծը կարող է առաջացնել տարբեր չափի վնասներ, որն էլ հիմք է վնասի չափը որոշելու համար:

Պատասխանել

7 Մեկնաբանություններ : "Գոռ Գագիկի Թորոսյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Ղաշանգյան
Հյուր
Member

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միակ դատավորը, ում վարած դատական նիստերից և կայացրած վճիռներից միշտ ունես սովորելու բան, և ում արդարամտության վրա երբևէ չես կասկածում:

Արամայիս Մելքոնյան
Հյուր
Member

Համամիտ եմ Գործընկերոջս հետ, շատ բան ունենք սովորելու նման Մարդկանցից, Նման դատավորներ ունենալով հզորացնում ենք և անկախացնում ենք ողջ արդարադատությունը

Արմեն Անդրիկյան
Հյուր
Member

խելացի և արդարամիտ դատավոր։

Արամ Չադրյան
Հյուր
Member

Ankoxmnakal ev anachar datavor e. Drakan e naev ayn, vor datakan gorceri qnnutyunn el irakanacnum e voxjamit jamketum.

Հասմիկ Մարտիրոսյան
Հյուր
Member

անսահման լավ մարդ, գրագետ և ուսուցանող դատավոր , հարգում եմ շատ շատ

Հեռախոսահամար
099504019
Լամարա Քոչարյան
Հյուր
Member

գրագետ ,խելացի ,արդարամիտ դատավոր

Սյուզաննա Մովսեսյան
Հյուր
Member

ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԴԱՏԱՎՈՐ…

Հեռախոսահամար
0037494977011