Գնել Ժորայի Զաքարյան
Ծնվել է 1975 թվականին, Տաշիր քաղաքում:
1981 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Տաշիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում, հանդիսանում է պահեստազորի սպա:
1999 թվականին զբաղեցրել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:
2000 թվականից զբաղեցրել է նույն դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Գնել Ժորայի Զաքարյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Գնել Զաքարյանի մեջ որպես դատավորի մեկտեղված են անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը, էլ չենք խոսում մարդկային ամենաբարձր տեսակի մասին: