Արսեն Սերժիկի Նիկողոսյան
Ծնվել է 1981թվականին Երևան քաղաքում:
2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004թ.` մագիստրատուրան, 2007թ.` ասպիրանտուրան:
2004 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ :
2007 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009թ. հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
2011թ. շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում:
2002-2004թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում` որպես առաջատար մասնագետ, հետո՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում` որպես ավագ օպերլիազոր:
2007-2008թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ` առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
2009-2013թթ. աշխատել է նույն վարչության պետի տեղակալ:
2012 թվականին շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական» դասային կոչում:
2012 թվականից մինչ օրս Փաստաբանների դպրոցի դասախոս է, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:
2014-2015 թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես Կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:
2014 թվականից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է:
2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայի դասախոս է:
ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Արսեն Սերժիկի Նիկողոսյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
գրագետ և կայացած իրավաբան է, որքան Արսեն Նիկողոսյանի կարգի դատավորները շատ լինեն, այնքան Հայաստանում արդարադատության հանդեպ վստահությունը կբարձրանա
Չի կարող վատը լինել