Արսեն Սամվելի Մկրտչյան
Ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում:
1993 թվականից 1994 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։
2001 թվականի ապրիլ ամսից աշխատել է նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։
2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։
2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Արսեն Սամվելի Մկրտչյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դատական համակարգի դիմագիծը պահպանող ու հեղինակությունը բարձրացնող դատավոր, ում հետ աշխատելը և պատիվ էր, և ուսուցանող և հաճելի։ Եզակի դատավորներից, ում անունը տալուց, վստահ ես, որ բացասական արտահայտվող չի լինի։
Միայն այս անուն ազգանունը հերիք է, որ ասես՝ կարգին տղա է։ Իսկ եթե լուրջ՝ միակ դատավորն է Վերաքննիչում (ներառյալ քրեականը), ով ունակ է լսել, հարգել կողմերին, բայց արդար, ԱՆԿԱԽ ու անկողմնակալ վճիռ կայացնել։
Lav iravaban, datakan hamakargum bazmamya porc unecox anznavorutyn