Արմեն Ղազարի Վարդապետյան


Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1972 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է «Երևանվիտամին» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1979 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմում՝ որպես «Երևանվիտամին» արտադրական միավորման ԼԿԵՄ կոմիտեիի ազատված քարտուղար։

1984 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է ՀԿԿ Լենինյան շրջկոմում՝ որպես հրահանգիչ, ապա բաժնի վարիչի տեղակալ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀԿԿ Երևանի քաղկոմում՝ որպես հրահանգիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության գլխավոր մասնագետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես Էջմիածնի շրջանի ժող. դատարանի նախագահ։

1999 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում` որպես բաժնի դատախազ, ապա թիվ մեկ կայազորի զինվորական դատախազ, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ։

2007 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի քննչական բաժնի պետ։

2010 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքաի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը