Արմեն Գառնիկի Չիչոյան


Ծնվել է 1962թ. Երևան քաղաքում:

1979-1981թթ. աշխատել է «Հայգազշին» տրեստի Երևանի ՇՄՎ-ում` որպես փականագործ:

1981-1986թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1986-1995թթ. աշխատել է Երևանի «Կիլիկիա» արտադրական միավորումում` որպես իրավախորհրդատու:

1995-1996թթ. աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովում` որպես ավագ խորհրդատու:

1991-1996թթ. եղել է ՀՀ գերագույն դատարանի ժողովրդական ատենակալ:

1996-1999թթ. աշխատել է Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ դատախազության Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2000-2003թթ. աշխատել է ՀՀ դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2003-2005թթ. աշխատել է` որպես ՀՀ զինվորական դատախազի օգնական:

2005-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում` որպես դատախազ:

2007-2011թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում` որպես դատախազ:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

3 Մեկնաբանություններ : "Արմեն Գառնիկի Չիչոյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Լիանա Բալյան
Հյուր
Member
09.10.2017թ. ժամը 15:00-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արմեն Չիչոյանի մոտ նշանակված էր թիվ ԵՇԴ 2010/02/17 քաղաքացիական գործով դատաքննությունը՝ ըստ Շողակաթ Մարտիրոսյանի ընդդեմ Արամ Վարդանեանի, ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Սույն դատական գործով ես ներկայացնում եմ հայցվորի շահերը: Դատարանում հայցը ստացվել է 22.05.2017թ.-ին և 25.05.2017թ.-ին դատավորը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և 09.10.2017թ.-ին դատաքննություն նշանակելու մասին: 09.10.2017թ.-ին ժամը 15:00-ին ես գնացել և պարտաճանաչ նստել եմ դատարանի թիվ 4 դահլիճում: Միայնակ նստել սպասում էի, դահլիճում մարդ չկա, նիստերի քարտուղար չկա, ժամը 15:20-ին դատարան է մտնում ինձ անծանոթ տղամարդ, որին երբևէ չեմ տեսել, չեմ ճանաչում և երբեք դատական գործերով չեմ… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
094-66-00-01
Գարիկ Սահակյան
Հյուր
Member

Խելացի իրավաբան լավ մարդ

Հեռախոսահամար
093137383
Լամարա Քոչարյան
Հյուր
Member

խելացի, բանիմաց ,արդարամիտ դատավոր