
Արմեն Գառնիկի Չիչոյան
Ծնվել է 1962թ. Երևան քաղաքում:
1979-1981թթ. աշխատել է «Հայգազշին» տրեստի Երևանի ՇՄՎ-ում` որպես փականագործ:
1981-1986թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1986-1995թթ. աշխատել է Երևանի «Կիլիկիա» արտադրական միավորումում` որպես իրավախորհրդատու:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովում` որպես ավագ խորհրդատու:
1991-1996թթ. եղել է ՀՀ գերագույն դատարանի ժողովրդական ատենակալ:
1996-1999թթ. աշխատել է Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ դատախազության Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:
2000-2003թթ. աշխատել է ՀՀ դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:
2003-2005թթ. աշխատել է` որպես ՀՀ զինվորական դատախազի օգնական:
2005-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում` որպես դատախազ:
2007-2011թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում` որպես դատախազ:
2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Արմեն Գառնիկի Չիչոյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Խելացի իրավաբան լավ մարդ
խելացի, բանիմաց ,արդարամիտ դատավոր