Արման Յուրիկի Մկրտումյան
Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում:
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:
1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
2014 թվականին պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:
Իրավաբանական գիտությունների դոկտոր է:
Պատասխանել
4 Մեկնաբանություններ : "Արման Յուրիկի Մկրտումյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Անձ, ով իրավունք չունի ղեկավարել ՀՀ դատական բարձրագույն ատյանը
Անձ, ում պաշտոնավարման շնորհիվ ՀՀ դատական բարձրագույն ատյանը պետք է անվանախոփել և անվանել՝ վճռաբեկ բողոքներ հետ վերադարձնող դատարան։
Մարդ, ով իր անունը որպես իրավունք խախտող հասցրեց անգամ Եվրոպական դատարան ու դարձավ դատավոր Մ.
Գտնում եմ, որ միակ դատավորն է, որ չմիացավ կազմակերպված շոուին, հանուն Ռշտունու, ավելին, բոլոր փաստաբաններին զանգելով են պարտադրել, իսկ պարոն Մկրտումյանը ոչ մի փաստաբանի որևէ ձևով չի խնդրել,