Արման Էդուարդի Դիլանյան


Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գերափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:

29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահամանդրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

4 Մեկնաբանություններ : "Արման Էդուարդի Դիլանյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Տաթևիկ Բուջատյան
Հյուր
Member

Դատավոր, ով գրագետ ու պրոֆեսիոնալ լինելուց բացի , նաև անչափ մարդկային ու արդարամիտ է:

Արթուր Մարտիրոսյան
Հյուր
Member

Փայլուն մասնագետ, անզուգական մարդ:

Նաիրա Համբարձումյան
Հյուր
Member
Նաիրա Համբարձումյան

Անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր,Մարդ, ով անվիճելիորեն արժանի է Դատավորի բարձր կոչմանը:

Արսեն Մեսրոպյան
Հյուր
Member

Պարոն Դիլանյանի նման դատավորներն ուղղակի անհրաժեշտություն են դատական համակարգի կայացման համար, ոչ միայն որպես դատավոր, այլ նաև որպես Մարդ:

Հեռախոսահամար
091 488101