Արթուր Լյուդվիգի Աթաբեկյան


Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ:

2005 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում` սկզբում որպես գրասենյակի քարտուղար-օպերատոր, այնուհետև` որպես գրասենյակի պետ:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության բաժնում` որպես մասնագետ:

2006 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2012 թվականին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես ավագ մասնագետ:

2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը