Աննա Սեյրանի Արզումանյան
Ծնվել է 1979 թվականին ՀՀ Սյունիքի մարզում:
2001թ. ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:
2002-2006թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:
2006-2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանավել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
2 Մեկնաբանություններ : "Աննա Սեյրանի Արզումանյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Անկախ ու անաչառ դատավոր, որը մշտապես բարձր է պահում դատական իշխանության բարձր հեղինակությունը։
Աննա Արզումանյանն այն եզակի դատավորներից է, ով ստիպում է հավատալ արդարությանը և արդարադատությանը ՀՀ-ում: Շատ խելացի ու օբյեկտիվ դատավոր, արտակարգ բարձր մարդկային հատկանիշներով օժտված ՄԱՐԴ: