Անի Ռաֆիկի Մխիթարյան


Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

4 Մեկնաբանություններ : "Անի Ռաֆիկի Մխիթարյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Բաղդասարյան
Հյուր
Member

Երբ գործերը մակագրվում են այս դատավորի վարույթ մեծ հիասթափություն եմ ապրում, քանի որ մինչ դատական ակտի կայացումը գոնե երկու տարի անիմաստ ժանակես վատնում աշխատակազմի հետ երեսի զորով որևէ որոշում կամ ինչ որ փաստաթուղթ ստանալու համար, չհաշված անհարկի հետաձգվող դատական նիստերն ու ոչ ժանակին հրապարակվող դատական ակտերն ու դրանց տրամադրման ժամկետների խախտումները….

Կարինե Ղաշանգյան
Հյուր
Member

Կարելի է ավելացնել նաև, որ երբ երեսի զոռով կարողանում ես աշխատակազմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել որևէ փաստաթուղթ ստանալու համար, ապա պետք է դատարան գնալ այն հաշվարկով, որ ամենա քիչը 1 ժամ 30 րոպե միջանցքներում սպասելու ես աշխատակազմի աշխատակցին, ով վերջում մուննաթով է պատասխանելու քո դժգոհություններին:

Լուսնթագ Բեժանյան
Հյուր
Member

Ամենաօբյեկտիվ, արդարամիտ, խելացի և բարձր մարդկային որակներով օժտված դատավոր, ում հետ աշխատելը հպարտություն է եղել ինձ համար․․․

Ռուզաննա Ավագիմյան
Հյուր
Member
Քաջատեղյակ լինելով այս դատարանի անցուդարձին՝ պարտավոր եմ ընդգծել հետևյալը. Աջափնյակի դատարանում քաղ. գործեր քննող դատավորներն ու նրանց կազմերը դատարանից դուրս են գալիս լավագույն դեպքում երեկոյան ժամը 9-ին, վատագույնի մասին ուղղակի լռում եմ, աշխատում են շաբաթական 6-7 օր, հաճախ աշխատում նաև տանից՝ ուշ գիշերին: Նրանք մեղավոր չեն, որ դատավորների թիվն առնվազն պետք է եռապատկվի, ավելին՝ 2015-ից ի վեր քաղ. գործերով դատավորների առանց այն էլ մեղմ ասած գերբեռնվածությունն այժմ մի քանի անգամ աճել է (datalex-ի թվերն իրենք են իրենց մասին խոսում): Դատավոր և դատական ծառայող լինելը մեր երկրում եղել և մնում է բավականին չգնահատված աշխատանք՝ իհարկե ոչ առանց օբյեկտիվ պատճառների, ինչպես և… Կարդալ ավելին »