Անի Գրիգորի Հարությունյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի մագիստրատուրան:
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ՊետԱՊ-Հայաստան» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես գլխավոր իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես իրավաբանական բաժնի պետ:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ:
2012 թվականից աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի օգնական:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Պատասխանել
5 Մեկնաբանություններ : "Անի Գրիգորի Հարությունյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Մարդկանց հետ անսահման համբերատար, բարձր դաստիարակության տեր, գրագետ ու զուսպ դատավոր:
Համամիտ եմ վարկանիշների այս սանդղակին: Իսկապես Անի Հարությունյանը շատ գրագետ ու բազմակողմանի է քննում դատական ակտերն ու շատ օբյեկտիվ վճիռ է կայացնում:
Հիանալի դատավոր է, բանիմաց․ խելացի ու արդարամիտ։ Դատավարությունից հաճույք եմ ստանում, քանի որ շատ գրագետ, կազմակերպված ու համբերատար կերպով է անցկացնում։
Շատ օբյեկտիվ դատավոր Է
օբյեկտիվ է և անկախ է, .կարծում եմ , որ Ա.Հարությունյանի վարկանիշը պետք է ավելի բարձր լինի,….